National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.02.2022
Դրական եզրակացություն` օրենսդրական փաթեթին
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ փետրվարի 28-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը նշել է, որ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներում առկա անորոշություններն ու հակասությունները վերացնելու եւ կառուցապատման ոլորտի տնտեսվարողների համար առաջացած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:

Ներկայում գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնող մեր համաքաղաքացիներին մինչեւ ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել եւ հիպոթեկային վարկ ստանալով` դիմել նաեւ եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար:

Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով, սեփականատերեր չհամարվող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարող են ունենալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

Ըստ Թունյանի` խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող բազմաբնակարան շենքից» ձեւակերպումը ինքնաբերաբար այս մեխանիզմից դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները:

Հեղինակը փաստել է, որ իրենց են դիմել մի խումբ կառուցապատողներ, որոնք ցանկանում են մարզերում բնակելի կառուցապատում իրականացնել, կառուցել բնակելի թաղամասեր` նշելով, որ այս կարգավորումն անհավասար պայմաններ է ստեղծում բազմաբնակարան շենք եւ բնակելի տուն կառուցողների միջեւ եւ խոչընդոտում է իրենց ծրագրերին:

Հարակից զեկուցողներ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթը, գործընկերներին առաջարկել են կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am