National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.02.2022
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում
1 / 5

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքի եւ ելքի կարգը սահմանելու իրավասությունը տալ պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին:

Առանց հատուկ թույլտվության կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերացման՝ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին տեսակցելու, ինչպես նաեւ նրանց պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն ՀՀ նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ՍԴ նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը:

Հեղինակը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակն է ԱԺ պատգամավորին նույնպես թույլատրել առանց հատուկ թույլտվության, անարգել այցելել ձերբակալվածներին եւ կալանվորվածներին:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարության եզրակացությունը բացասական է:

Մշտական հանձնաժողովի նախագահը գործընկերներին առաջարկել է դեմ քվեարկել օրինագծին:

Նշվել է, որ գործող օրենքով լուծված են բարձրաստիճան պաշտոնյաների՝ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին տեսակցելու հետ կապված բոլոր խնդիրները: Նա նաեւ փաստել է, որ նմանօրինակ նախագծեր ներկայացվել են դեռեւս 2016 թվականից:

Ընդդիմադիր պատգամավորները կողմ են արտահայտվել, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները՝ դեմ:

Քննարկման արդյունքում հիմնական զեկուցողն առաջարկել է նախագիծը լրամշակել, եւ քվեարկության դնել լրամշակված տարբերակը, ինչին համաձայնել են հանձնաժողովականները:

Նախագծի քվեարկությունը հետաձգվել է 2 ամիս ժամկետով:


19.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am