National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.02.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Անուշ Բեղլոյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ:

Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարեւորել են հայ-կանադական համագործակցության խորացումը, նոր նախաձեռնությունների իրականացումը, հատկապես խորհրդարանների մակարդակով: Օրենսդիրները բարձր են գնահատել Կանադայի` Հայաստանում կայացած հեղափոխությունից հետո տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին սատարելը:

Ստեֆան Դիոնի գնահատմամբ` Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, եւ Կանադան ցանկանում է աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհին:

Քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի իրագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

Օրենսդիրները համոզմունք են հայտնել, որ տարբեր ծրագրերի շրջանակում համատեղ համագործակցությունը եղել է ու կլինի արդյունավետ:

Պատգամավորները կարեւորել են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ դրանց նկատմամբ հանրության վստահությունը բարձրացումը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների համատեղ իրագործումը:

Կարեւորվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծված զարգացման ծրագիրը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am