National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.02.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության անդամներին
1 / 5

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում եւ ընդգծելով խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ բարեկամական հարաբերությունները` Վահան Նարիբեկյանը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Վահան Նարիբեկյանը կարեւորել է երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ կայուն փոխհարաբերությունների ստեղծումն ու պահպանումը` միտված նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանը, որին աջակցում է Կանադայի խորհրդարանական կենտրոնը:

Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը նշել է, որ զեկույց պատրաստելու առաքելությամբ է Հայաստանում, որը ներկայացնելու է Կանադայի կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը: Զեկույցում անդրադարձ է կատարվելու Հայաստանում ժողովրդավարությունը եւ խորհրդարանական ժողովրդավարությունը զարգացնելու համար արդյունավետ համագործակցության ասպեկտներին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի ներկայացմամբ` Ազգային ժողովի աշխատակազմը, արդյունավետ համագործակցելով Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ, 2021թ. դեկտեմբերին ներկայացրել է համատեղ մշակված ռազմավարական զարգացման  ծրագիր: Այն առանձնահատուկ է իր ներառականությամբ եւ միտված է ստեղծելու ավելի մեծ հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդներին` աշխատակազմի գործունեության մեջ ներգրավելու համար:

Ծրագիրն աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի միջեւ արդյունավետ համագործակցության առաջին արգասիքն է, եւ Հայաստանի Ազգային ժողովը կարեւորել է համագործակցության շարունակականությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում:
 
 
 


11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am