ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Սլավոնական համալսարանի մի խումբ ուսանողների հետ:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Ուսանողների հարցերը վերաբերել են քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներին: Ուսանողները հետաքրքրվել են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ:
Վաղարշակ Հակոբյանն ուսանողների հետ զրուցել է հայրենասիրության, անկախության արժեքի, հայի տեսակի մասին, անդրադարձել է նաեւ խորհրդարանի գործունեությանը:
Խոսելով օրենքների մշակման գործընթացից` պատգամավորն ընդգծել է աշխատանքի պատասխանատվության գործոնը, կարեւորել է կրթված, բանիմաց ու զարգացած մասնագետի դերը հատկապես միջազգային հարաբերությունների ասպարեզում: Նա ուսանողներին նվիրել է գրքեր եւ խորհուրդ տվել` շատ կարդալ:
Ուսանողները խորհրդարանի նիստերի դահլիճում լուսանկարվել են պատգամավորի հետ: