National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.02.2022
Կարեւորվել է կրթված, զարգացած մասնագետի դերը հատկապես միջազգային հարաբերությունների ասպարեզում
1 / 7

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Սլավոնական համալսարանի մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Ուսանողների հարցերը վերաբերել են քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներին: Ուսանողները հետաքրքրվել են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ:

Վաղարշակ Հակոբյանն ուսանողների հետ զրուցել է հայրենասիրության, անկախության արժեքի, հայի տեսակի մասին, անդրադարձել է նաեւ խորհրդարանի գործունեությանը:

Խոսելով օրենքների մշակման գործընթացից` պատգամավորն ընդգծել է աշխատանքի պատասխանատվության գործոնը, կարեւորել է կրթված, բանիմաց ու զարգացած մասնագետի դերը հատկապես միջազգային հարաբերությունների ասպարեզում: Նա ուսանողներին նվիրել է գրքեր եւ  խորհուրդ տվել` շատ կարդալ:

Ուսանողները խորհրդարանի նիստերի դահլիճում լուսանկարվել են պատգամավորի հետ:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am