National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.03.2022
Կարեւորվել է մասնագիտության ճիշտ ընտրություն կատարելու հարցը
1 / 22

Մարտի 1-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի եւ Երեւանի «Անտիկյան կրթարան» հիմնական դպրոցի աշակերտները:

Այցելուներն Ազգային ժողովի նիստերի դահլիճի օթյակից հետեւել են նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել  խորհրդարանի շենքի,  հուշանվերների պատմությանը, այցելել գրադարան:

Ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող աշակերտները հանդիպել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, նույն խմբակցության պատգամավորներ, Մարիամ Պողոսյանին, Նարեկ Բաբայանին եւ Մերի Գալստյանին:

Պատգամավորները պատասխանել են աշակերտների հարցերին, անդրադարձել 12-ամյա կրթական համակարգին, կրթական ոլորտի բարեփոխումներին: Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է ժամանակի պահանջով մասնագիտության ճիշտ ընտրություն կատարելու հարցի կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել ժամանակի մարտահրավերներին, տնտեսության զարգացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին:

Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am