National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.03.2022
Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս Հանրապետության նախագահի ինստիտուտի կայացմանը. Վահագն Խաչատուրյան
1 / 11

Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Հարցուպատասխանի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել:

Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենադարձման հարցում Հանրապետության նախագահի դերին վերաբերող հարցադրմանն անդրադառնալով` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը ներկայացուցչական մարմին է եւ պարտավոր է այս հարցում հնարավորություններն օգտագործել: Այս համատեքստում թեկնածուն առանձնակի կարեւորել է պետական ինստիտուտների համատեղ աշխատանքն ու համակարգված գործողությունները:

«Արդյո՞ք Վահագն Խաչատուրյանը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է». այս հարցին ի պատասխան` թեկնածուն վստահեցրել է, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պարտավոր է լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը եւ հավելել. «Միգուցե իմ թեկնածությունն ընտրել եք` այդ հանգամանքը հաշվի առնելով»:

Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հանրապետության նախագահը պետք է ներդաշնակ աշխատի պետական իշխանության տարբեր թեւերի, նաեւ` ոչ իշխանական ուժերի, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, Սփյուռքը ներկայացնող կազմակերպությունների հետ:

«Կարծում եմ` Հանրապետության նախագահի` Սահմանադրության շրջանակում լիազորությունները բավարար են, որ նա լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»,- փաստել է թեկնածուն:

Անդրադարձ է եղել երկրի անվտանգությանն ու տնտեսական զարգացումներին:

«Մեր երկրի համար առաջնային է անվտանգության հարցը: Մենք տնտեսական, սոցիալական ձեռքբերումներ կունենանք, երբ մեր անվտանգային համակարգերը պաշտպանված լինեն»,- ասել է Հանրապետության նախագահի թեկնածուն` կարեւորելով անվտանգ տարածաշրջան ունենալը:

Նշվել է, որ տնտեսության զարգացման լավագույն խթան են կոռուպցիայի նվազումը, մրցակցության ավելացումը եւ այլընտրանքների մեծացումը: Ըստ նրա` բարձր տեխնոլոգիական տնտեսությանն այլընտրանք չկա: Խոսելով տնտեսության զարգացման այլընտրանքային ուղիների մասին` բանախոսն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն ու ճանապարհների բացումը:

Ընդդիմությանը կառուցողական դաշտ բերելու հնարավորություններին առնչվող հարցին ի պատասխան` Վահագն Խաչատուրյանը կարծիք է հայտնել, որ հասարակության որոշակի խավ ձայն է տվել ընդդիմությանը, եւ վերջինս այդ պատասխանատվությունը գիտակցում է: Ըստ բանախոսի` այդ պատասխանատվությունն իրականացնելու համար ընդդիմությունը կարիք ունի համագործակցության: Նա նշել է, որ կան լուծման կարիք ունեցող համընդհանուր խնդիրներ:

Թեկնածուն մանրամասնել է նաեւ խաղաղության օրակարգի առաջմղման հարցում իր տեսակետը` նշելով, որ Հայաստանի զարգացումն այլ կերպ չի պատկերացնում: «Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ»,- ասել է նա եւ կարեւորել տարածաշրջանի` հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: 

Վահագն Խաչատուրյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ իր թեկնածության առնչությամբ հնչեցրած դրական կարծիքների եւ իր գործունեությունը բարձր գնահատելու համար:

«Եթե ապագային ենք ուզում նայել, պետք է կարողանանք գնահատել, որ մեր հաջողությունների ամենակարեւոր արժեքն այն է, թե մենք ի վիճակի՞ ենք լինելու հաջորդ ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2021 թ. հունիսին անցկացվեցին: Այսինքն՝ մենք ժողովրդավարակա՞ն արժեքներն ենք գնահատում, թե՞ խմբային: Հանրապետության նախագահի դերը պետք է լինի նաեւ դա, որ նա այդպիսի մթնոլորտ ստեղծի, այդ պայմաններում կարողանա հաշտեցնողի դերում լինել եւ քաղաքական ուժերին մղի այնպիսի մի դաշտ, որտեղ ծայրահեղություն չի լինելու»,-մասնավորապես ասել է նա՝ անդրադառնալով հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված վստահության համար՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ առանց համատեղ աշխատանքի, առանց իրար հետ խնդիրները լուծելու, հաջողություն չի կարող լինել:  


10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, 214 դահլիճում:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, 214 սրահում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am