National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.03.2022
Ազգային ժողովի, Կառավարության եւ նախագահական ինստիտուտի համատեղ ներդաշնակ աշխատանքը կնպաստի մեր երկրի հարատեւ զարգացման ապահովմանը. Վահագն Խաչատուրյան
1 / 2

Խորհրդարանը մարտի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Հանրապետության նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները:

Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ներկայացմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` եթե առաջին փուլով Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Հանրապետության նախագահի թեկնածուին:

Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը պետք է  իրականացնի հանրային կառավարման բոլոր բնագավառներին, իշխանության բոլոր թեւերի գործունեությանը վերաբերող մշտադիտարկում եւ ներկայացնի հանրությանը: Նա անդրադարձել է Հանրապետության նախագահի գործառույթներին վերաբերող իր տեսլականին:

Կարեւորելով խորհրդարանի դերակատարությունը` նախագահի թեկնածուն նշել է, որ Ազգային ժողովի, Կառավարության եւ նախագահական  ինստիտուտի համատեղ, ներդաշնակ աշխատանքը կնպաստի մեր երկրի հարատեւ զարգացման ապահովմանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ պետության կարեւոր քաղաքական իրադարձություններից մեկի` Հանրապետության նախագահի ընտրության հարցը խորհրդարանում քննարկվում է ընդդիմության բացակայության պայմաններում: Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի ընտրությունը լեգիտիմ է: Ըստ նրա` ընդդիմությանն ընտրած քաղաքացիներն այսօր ներկայացված չեն ՀՀ ամենակարեւոր քաղաքական գործընթացում: Նրա խոսքով` ընդդիմությունը չի մասնակցում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, չի ներկայացնում Հայաստանի շահը միջազգային հարթակներում: Դիմելով ընդդիմությանը քվե տված քաղաքացիներին` նա հարցրել է, թե արդյո՞ք նրանք ցանկացել են, որ չօգտագործվի մանդատի իրական ուժը հանուն պետության:

Հայկ Կոնջորյանն, նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախագահի ինստիտուտի հետ աշխատելու է համընթաց եւ արդյունավետ, եւ ամեն ինչ արվելու է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:

Եզրափակիչ ելույթում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին` ցուցաբերած վստահության, համատեղ աշխատելու պատրաստակամության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am