National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.03.2022
Կընդլայնվի ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
1 / 4

Մարտի 4-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Քվեարկությունների ավարտից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գեւորգ Պապոյանը նշել է, որ ԲՈւՀ-երն իրենց միջոցների հաշվին տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով` ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը: Միեւնույն ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը:

«ԲՈւՀ-ը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում»,-ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ԲՈւՀ-ի ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները, իսկ մեկ այլ հոդվածի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախսեր են համարվում ԲՈւՀ-ի ուսանողական համակազմի մինչեւ 10-ը տոկոս ծառայության մատուցման հետ կապված ծախսերը:

Պատգամավորի խոսքով՝ եթե ԲՈւՀ-ը կարիք ունենա 20 կամ 30 տոկոսի չափով զեղչեր կատարել, ապա Հարկային օրենսգրքով սահմանված` 10 տոկոսից ավելի  չափի համար չի օգտվի շահութահարկի եւ եկամտային հարկի հարկման բազան իջեցնելու արտոնությունից:

Ուստի, հեղինակներն առաջարկում են Հարկային օրենսգրքով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոս շեմը բարձրացնել մինչեւ 20 տոկոս:

Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ դրա ընդունումը հնարավորություն կտա  2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած  եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա կոչ է արել պատգամավորներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am