National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.03.2022
Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի եւ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին
1 / 6

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի եւ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումներով զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաեւ ընտանիքում միակ արու զավակ լինելը:

«Հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքների նկատմամբ խորին հարգանքը եւ բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նրանց ընտանիքի մյուս անդամներին»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ փոփոխությամբ կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան՝ հեղինակը պարզաբանել է, որ նման խնդիր չկա, քանի որ օրենքի շահառուների թիվը քիչ է. առաջիկա զորակոչի ընթացքում օրենքից կօգտվի 10, 2022թ. ձմեռային զորակոչին՝ 17, 2023թ. ամառային զորակոչին՝ 11, իսկ 2023թ. ձմեռային զորակոչին՝ 14 զորակոչիկ:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող 16 զինծառայող զորացրվելու հնարավորություն կունենա:

Կամավորական ճակատ մեկնած եւ զոհված, ինչպես նաեւ անհետ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները եւս կօգտվեն օրենքի հնարավորությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված եւ ծառայության ընթացքում մահացած զինծառայողների եղբայրներին եւ որդիներին, ու օրենքը տարածել միայն պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վրա: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ընդունել է ՊՆ առաջարկը:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ իրենց առաջարկների մասով կա փոխհամաձայնություն նախաձեռնողի հետ, ուստի գործադիրը կոչ է անում ընդունել նախագիծը՝ ներկայացված առաջարկների հաշվառմամբ:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են օրենսդրական առաջարկը եւ ընդգծել դրա անհրաժեշտությունը հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների հոգեբանական ու սոցիալական խնդիրների հաղթահարման տեսանկյունից: Բարձրացվել է օրենքից օգտվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպման հարցը, որպեսզի վերջիններս զինվորական ծառայության հմտություններին տիրապետեն: Առաջարկվել է առարկայական արտոնություններ սահմանել այդ խմբի զինծառայողների համար, օրինակ՝ ծառայությունն անցնեն կենտրոնական ապարատում կամ իրենց բնակավայրին մոտ զորամասում:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է համահունչ լինի բանակում իրականացվող բարեփոխումներին: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ հեռանկարային ռազմավարական խնդիր է քննարկվում եւ պետք է մտածել պետության ընդհանուր պատրաստության մասին: Նա մտահոգիչ է համարել այն, որ արտոնություններ տալը կարող է լրացուցիչ ծանրություն ստեղծել բանակի համար:

Եզրափակիչ ելույթում Հայկ Սարգսյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am