National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
1 / 12

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ մարտի 15-ին գումարված հերթական նիստում առաջին ընթերցմամբ  քննարկել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ` նախագծի նպատակն իրավակիրառ  պրակտիկայում ի հայտ եկած  խնդիրների կանոնակարգումն է: Նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:

Մեկ այլ փոփոխությամբ` գործող օրենքում նշված «հաշմանդամ» բառը փոխվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով:

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում նախատեսել անհրաժեշտ լիազորող նորմեր, որոնց հիման վրա կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր՝ ՀՀ Կառավարության որոշումներ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, ինչպես նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամաններ:

Նախատեսվում է կարգավորել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաեւ` օրենքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին:

Պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, դրանցից որոշներն ընդունվել են հեղինակի կողմից:

Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը, կառաջարկվեն դրանք ընդգրկել ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am