National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.03.2022
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
1 / 4

Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով օտարերկրյա դիվանագետներին` Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել Նորդիկ-Բալթիկ երկրների դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունները` մասնավորապես բարձրաձայնելով գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների եւ քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը: Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը հետեւողական է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am