National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2006
Ավարտվեց Ազգային ժողովի առաջին քառօրյան

Ազգային ժողովի` փետրվարի 9-ի նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել ՀՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների թեկնածության հարցը:

Փակ քվեարկության արդյունքներով ՀՀԿ խմբակցության թեկնածու Ռոբերտ Ավագյանը 69 կողմ, 20 դեմ, իսկ «Օրինաց երկիր»  խմբակցության թեկնածու Գրիգոր Բադիրյանը  79 կողմ,9 դեմ ձայնով ընտրվեցին ՀՀ արդարադատության խորհրդի գիտնական անդամներ:

Ազգային ժողովը շարունակեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացը: Կոալիցիոն խմբակցությունները կրկին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրեցին նախորդ քվեարկության ժամանակ 69 ձայն հավաքած Արմեն Հարությունյանին, իսկ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները այս անգամ թեկնածու առաջադրեցին Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Խաչատրյանին:

Թեկնածուները ներկայացրին իրենց պատկերացումները մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների, արդյունավետ գործողությունների մեխանիզմների, կատարվելիք աշխատանքների մասին եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Ելույթ ունեցող պատգամավորները, պաշտպանելով այս կամ այն թեկնածուին, միանշանակ գնահատում էին երկու թեկնածուների արժանիքները եւ գոհունակությամբ արձանագրում, որ բարյացկամ մթնոլորտում ընթացող նման քննարկումները միայն կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացմանն ու խորհրդարանում փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am