ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» եւ նույնանուն` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունները:
Առաջին նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել, իսկ վերջին երկու նախագծերում Կառավարությունն առաջարկել էր խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականներն օրինագծերին տվել են դրական եզրակացություն: