National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.03.2022
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցության շրջանակում իրականացվող քայլերը
1 / 2

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

Զեկուցողն անդրադարձել է մասնավորապես ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված քայլերին ու ծրագրերին, իրականացված միջոցառումներին: Նշվել է, որ  2021թ. մարտի 24-25-ը Երեւանում առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ առեւտրի հարցերով գործունեության կոմիտեի երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առեւտրին վերաբերող հարցերի ներկա համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումներն ու համապատասխան 12 ճանապարհային քարտեզները:

Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է հաշվետու տարում Էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո իրականացված ծրագրերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am