National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.03.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին
1 / 3

Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Ինդոնեզիայում է:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի բացմանը:

Նստաշրջանի առաջին օրը՝ մարտի 21-ին, ներկայացվել են Միջխորհրդարանական միության վերջին զարգացումները՝ ուշադրությունը բեւեռելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համապատասխան թիրախների վրա: Այդ թիրախների հիմքում են ժողովրդավարական խորհրդարանների ցուցիչները: Այս համատեքստում առանձնացվել է 7 ենթաթիրախ՝ նկատի ունենալով արդյունավետ, հաշվետու, թափանցիկ, արձագանքող, ներառական, մասնակցային ու ներկայացուցչական օրենսդիր մարմնի առկայությունը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ասոցիացիայի անդրանիկ նիստի շրջանակում աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաեւ մի շարք երկրների աշխատակազմերի պատվիրակությունների հետ, այդ թվում՝ Գերմանիայի եւ Ավստրիայի:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ կայուն հարաբերությունների ստեղծման եւ ամրապնդման հարցերը, շեշտադրվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողություններն ուժեղացնելու նպատակով համաշխարհային լավագույն փորձի ներդրման անհրաժեշտությունը:

Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության  պետ Տիգրան Սեյրանյանը:

Միջխորհրդարանական միությունն իրականացնում է անդամ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի համար ձեռնարկ-ուղեցույցի մշակման ավարտական աշխատանքները: Փաստաթուղթը կնպաստի վերոնշյալ ենթաթիրախների կյանքի կոչմանը եւ կաջակցի անդամ պետությունների խորհրդարանների կողմից ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ընդհանրական իրագործմանը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am