National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.03.2022
ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

Ազգային ժողովը մարտի 22-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քննարկել է «ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Հայկ Մամիջանյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 1920թ. մարտի 22-ին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

Այնուհետեւ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն ընթերցանության, կրթվածության, հրատարակչական գործունեության խթանումն է: Առաջարկվել է գրքերի տպագրությունը եւ դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, ինչը, ըստ հեղինակի, կարող է էականորեն նպաստել գրքերի արտադրության եւ տպագրության ծավալների ընդլայնմանը:

Հարակից զեկուցող Թագուհի Ղազարյանը նշել է, որ Հայաստանում եւս կան արտոնություններ գրահրատարակչության ոլորտում. մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկներն ազատված են ավելացված արժեքի հարկից: Նախագծով առաջարկվում է հարկերից ազատել նաեւ գեղարվեստական ու հրապարակախոսական գրականության տպագրությունը: Ըստ հարակից զեկուցողի՝ խնդրահարույց է նախագծի երկրորդ հատվածը, որտեղ առաջարկվում է գրքերի հրատարակության համար ներկրվող հումքն ազատել ԱԱՀ-ից, ինչը շատ դժվար է տարորոշել:

Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ներառվել:

Ներկայացնելով հերթական նիստերի օրակարգի նախագիծը՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: Սակայն ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հարցը համարել է արտահերթ, ուստի, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի՝ այն պետք է քննարկվի այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ երկրորդ հիմնական նիստում:

Ազգային ժողովը  հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Խորհրդարանի որոշմամբ փակ ձեւաչափով քննարկվել է նաեւ ««Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ արդեն իսկ ամենօրյա ռեժիմով օգտագործվում են դիվանագիտական բոլոր խողովակները՝ նախագծով նախանշված բոլոր խնդիրները բարձրաձայնելու եւ լուծելու համար: Ելնելով վերոնշյալից՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի հարցի քվեարկությանը:

Նախաձեռնությունը չի արժանացել խորհրդարանի հավանությանը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am