National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
22.03.2022
ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

Ազգային ժողովը մարտի 22-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քննարկել է «ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Հայկ Մամիջանյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 1920թ. մարտի 22-ին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

Այնուհետեւ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն ընթերցանության, կրթվածության, հրատարակչական գործունեության խթանումն է: Առաջարկվել է գրքերի տպագրությունը եւ դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, ինչը, ըստ հեղինակի, կարող է էականորեն նպաստել գրքերի արտադրության եւ տպագրության ծավալների ընդլայնմանը:

Հարակից զեկուցող Թագուհի Ղազարյանը նշել է, որ Հայաստանում եւս կան արտոնություններ գրահրատարակչության ոլորտում. մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկներն ազատված են ավելացված արժեքի հարկից: Նախագծով առաջարկվում է հարկերից ազատել նաեւ գեղարվեստական ու հրապարակախոսական գրականության տպագրությունը: Ըստ հարակից զեկուցողի՝ խնդրահարույց է նախագծի երկրորդ հատվածը, որտեղ առաջարկվում է գրքերի հրատարակության համար ներկրվող հումքն ազատել ԱԱՀ-ից, ինչը շատ դժվար է տարորոշել:

Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ներառվել:

Ներկայացնելով հերթական նիստերի օրակարգի նախագիծը՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: Սակայն ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հարցը համարել է արտահերթ, ուստի, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի՝ այն պետք է քննարկվի այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ երկրորդ հիմնական նիստում:

Ազգային ժողովը  հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Խորհրդարանի որոշմամբ փակ ձեւաչափով քննարկվել է նաեւ ««Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ արդեն իսկ ամենօրյա ռեժիմով օգտագործվում են դիվանագիտական բոլոր խողովակները՝ նախագծով նախանշված բոլոր խնդիրները բարձրաձայնելու եւ լուծելու համար: Ելնելով վերոնշյալից՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի հարցի քվեարկությանը:

Նախաձեռնությունը չի արժանացել խորհրդարանի հավանությանը:


22.03.2022
Խորհրդարանը քննարկել է արտահերթ համարված օրենսդրական փաթեթը
Ազգային ժողովը մարտի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ  Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենս...

22.03.2022
Քննարկվել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը
Խորհրդարանը մարտի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը: ՀՀ կառավարությունը եւ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ...

22.03.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին
Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Ինդոնեզիայում է: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am