National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
13.02.2006
Հայաստանը եւ Բուլղարիան ` ընդհանրական շահերի շրջագծում

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ:

Լիակատար փոխըմբռնումի մթնոլորտում քննարկվեցին քաղաքական, միջխորհրդարանական, օրենսդրական փորձի փոխանակման շուրջ համագործակցության խնդիրները: Փոխադարձաբար կարեւորվեցին հատկապես տրանսպորտային համագործակցության խնդիրները, որոնց լուծումներին կարող են մասնակցել նաեւ երկու խորհրդարանները: Պայմանավորվածություն ձեռքբերվեց 2006-ի ամռանը Հայաստան-Բուլղարիա-Ադրիատիկ ծովի եւ Դանուբի երկրների տրանսպորտային խնդիրներով կոնֆերանս կազմակերպելու մասին` երկու խորհրդարանների հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջռեգիոնալ համագործակցության շարունակման եւ գիտակրթական ու կրթամշակութային կապերի ամրապնդման հարցերը:  Անդրադարձ եղավ նաեւ միջկուսակցական կապերի ձեւավորման անհրաժեշտությանը:

Խորհրդարանների նախագահների առանձնազրույցից հետոԲուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեցԱզգային ժողովիհանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշեց երկու երկրների զարգացող փոխհարաբերությունները,համոզմունք հայտնելով, որպարոն Պիրինսկու այցը նոր խթան կհանդիսանա հայ-բուլղարական փոխգործակցության ամրապնդման, քաղաքական երկխոսության ակտիվացման գործում: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայ՟-բուլղարական կապերի զարգացումը կարեւորեց քաղաքական, տնտեսական, կրթամշակութային առումներով։
Կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը,
համագործակցությունը միջազգային կառույցներում եւ Բուլղարիայի փորձի օգտագործումը Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ ԱԺ նախագահը նշեց տրանսպորտային ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսական կապերի խորացմանը եւ առաջարկեց այս հարցովամռանը կազմակերպել քննարկումներ երկու երկրների խորհրդարանականների մասնակցությամբ: Նշվեց նաեւ Սոֆիայում եւ Երեւանում մշակութային կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին։ Աժ նախագահը նշեց, որ ապրանքաշրջանառության աճի ներուժ ունեն երկու երկրներն էլ եւառաջարկեց զարգացնելհամագործակցությունը երկու երկրների ռեգիոնների միջեւ՝ մատնանշելով Պլովդիվ եւ Գյումրի քաղաքների հաջողվածհամագործակցությունը, ինչը Հայաստանի խորհրդարանի նախագահի Բուլղարիա կատարած պաշտոնական այցի արդյունքներից է` երբ Պլովդիվի համայնքի եւՇիրակի մարզի Գյումրի քաղաքի միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց ։

ԲՀ Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկին բարձր գնահատեց երկու երկրների եւ խորհրդարանների հարաբերությունների մակարդակը, նշելով, որ փոխգործակցության խորացմանը մեծապես նպաստեց 2004 թ-ինՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը ԲՀ: Պարոն Պիրինսկին նույնպես կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը տնտեսության, գիտության, մշակույթի ոլորտներում, կարեւորեց ռեգիոնալ համագործակցությունը: Բուլղարիայի խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձագանքեց ԱԺ նախագահի` փորձի փոխանակման, հանձնաժողովների մակարդակով հարաբերությունները զարգացնելու առաջարկին: Նշվեց, որ Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է «ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիան», որըՀայաստանի խորհրդարանը վավերացրել էր2004թ. ապրիլի 26-ին, եւ որը հեշտացնում է քաղաքացիների որոշ խմբերի համարելքն ու մուտքը:

Պարոն Պիրինսկին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին հրավիրեց Բուլղարիա` պաշտոնական այցով` ամբողջացնելու Երեւանում շարունակված քննարկումները:

Փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am