National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.03.2022
Ադրբեջանի նման պահվածքն ավելի է ամրապնդում Հայաստանի դիրքերը ՄԱԿ-ի միջազգային դատարանում. Վլադիմիր Վարդանյան
1 / 3

Մարտի 24-ի խորհրդարանական ճեպազրույցին մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արման Եղոյանը:

Ճեպազրույցն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Լրագրողի հարցին` ինչո՞ւ ՀՀ-ն չի մասնակցում Արցախի անվտանգային խնդիրների չեզոքացմանը, Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան նշել է, որ այս բոլոր օրերի ընթացքում թե' ՀՀ կառավարությունը, թե' խորհրդարանական դիվանագիտությունը, թե' համապատասխան կառույցները բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու եւ խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ հարցին Կառավարության նիստում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, թե ինչով կարող է պայմանավորված լինել նման վերաբերմունքը, եւ որ Ադրբեջանի նման «արկածախնդրությունը» ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն:

«Մենք սրա մասին խոսել էինք ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում եւ հետո, որ Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է: Եվ այն վարվելակերպը եւ գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության,  ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես` ՄԱԿ-ի միջազգային դատարանում` կապված Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ: Այս ամենը, ըստ էության, առավել հիմնավոր, տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Հարցին` արդյոք հայկական կողմը չի հատի, այսպես կոչված, կարմիր գծերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշել է, որ երբ խոսվում է կարմիր գծերից, պետք է հիշել` երբ մի անգամ գծեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու:

«Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն սիրում է որոշակի առումով կոնֆիդենցիալություն, դիվանագիտությունն արվեստ է` խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահամանափակեք նրա հնարավորությունները` գործել ապագայում»,- ասել է պատգամավորը:

Անդրադառնալով 1991-1992թթ.` նա նշել է, որ եթե այդ ժամանակ այդ կարմիր գծերի հարցում հայկական կողմն ունենար ավելի ճկուն դիրքորոշում, այլ ոչ թե` հստակ հայտարարություններ, գուցե այսօր ՀՀ դիվանագիտությունը շատ ավելի բարվոք վիճակում հայտնվեր:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կարմիր գծերը Արցախի կարգավորման հարցով  2018թ.  հետո չեն փոխվել, բանակցային գործընթացում արտահայտված կարմիր գծերը 2018թ. հետո որեւէ փոփոխության չեն ենթարկվել»,- շեշտել է Արման Եղոյանը:
 
 
 


10.06.2024
Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային ...

10.06.2024
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակա...

10.06.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am