National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.03.2022
Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  մարտի 28-ի նիստում քննարկվել է  ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ կատարողականների չափը տարեցտարի ավելանում է:  Օրինակ` 2020թ. կատարողականը կազմել է 84 տոկոս:

Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում իրականացված խոշոր ծրագրերին:

Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի եւ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ:

«2022թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում եւ Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթներ:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում:

2021թ. ներդրվել է նաեւ ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երեւույթը, եւ կբարձրանա ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am