ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային եւ բարեկամական խմբի անդամներին:
Նամակում ներկայացվել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի եւ ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ:
Ընդգծվել է նաեւ, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն եւ հասցեական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ:
Նշվել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին: