National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.04.2022
ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային իրավիճակը
1 / 7

Ամերիկայի միացյալ նահանգներում անցկացվող «Օրենսդրությունը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում Վաշինգտոնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Քրիստինե Պողոսյանն ու Ալխաս Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:

Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջեքի Սփիերի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Քլարքի եւ Դեյվիդ Փրայսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային իրավիճակին, ադրբեջանական վերջին ագրեսիային, արցախահայության իրավունքներին առնչվող հարցեր:

Ծրագրի շրջանակում խորհրդարանականները տարբեր հանդիպումներ են ունեցել նաեւ ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի եւ հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am