National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.04.2022
Հայ խորհրդարանականները հանդիպել են ՄԲ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ
1 / 5

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները` Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակության այցը Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին ժամանակահատվածում:

«2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես արժեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: Առկա փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտը` հիմնված ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է համագործակցության հետագա զարգացման եւ եղած ներուժի համակողմանի օգտագործման համար»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Թիմ Լոութընը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է: Նա իր պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը` նշելով, որ այս այցը նոր ազդակ կհանդիսանա խմբերի գործունեության աշխուժացման համար եւ հնարավորություն կընձեռի քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Կարեւորվել է նաեւ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ստեղծված իրավիճակի մասին` Թիմ Լոութընը նշել է, որ պետք է բանակցել հարցի կարգավորման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հայ խորհրդարանականներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարոնուհի Քերոլայն Քոքսին` հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաեւ Արցախի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am