National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2022
Էլեկտրոնային ծանուցման համակարգ ունենալը 21-րդ դարում անհրաժեշտություն է. քննարկում Ազգային ժողովում
1 / 12

Պետությունը  վարչական, դատական ակտերի թղթային ծանուցման համար վճարում է  1 ծրարի դիմաց գրեթե 1 դոլար, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ թղթային նամակը քաղաքացուն չի հասնում,  քաղաքացին պատշաճ չի ծանուցվում, եւ դրանից առաջանում են բացասական իրավական հետեւանքներ: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանն ապրիլի 4-ին` իր նախաձեռնած Էլեկտրոնային ծանուցման համակարգ ունենալու վերաբերյալ քննարկման ժամանակ, որին մասնակցել են ներկայացուցիչներ գործադիրից, դատական համակարգից ու ոստիկանությունից:

Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ Էլեկտրոնային ծանուցման համակարգի մասին քննարկումները սկսվել են դեռ 2018թ, սակայն երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված` քննարկումները հետաձգվել են:

ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը, կարեւորելով Էլեկտրոնային ծանուցման անհրաժեշտությունը, նշել է, որ վերջին համապետական ընտրություններին պետությունը թղթային ծանուցման համար տրամադրել է 700 մլն դրամ, ինչը, ըստ նրա, լրացուցիչ ծախս է:

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակի տնօրեն Լեոնիդ Ավետիսյանի տեղեկացմամբ` այս պահին գործում է ID լուծումը, որը դեռ աշխատանքների փուլում է: Կա նաեւ E-citizen.am հարթակը, որի նպատակը քաղաքացու համար իր անձնական տվյալների ամբողջական հասանելիությունն է մեկ վայրում: Գրանցվելով կայքում` քաղաքացին հնարավորություն է ստանում մշտապես հետեւել պետական տվյալների շտեմարաններում առկա իր անձնական տվյալներին եւ դրանց օգտագործմանը, ծանոթանալ պետական մարմինների կողմից հրապարակված ծանուցումներին, բաժանորդագրվել որոշակի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերվող պաշտոնական ծանուցումների մասին էլ-փոստով տեղեկացման ծառայությանը:

Լեոնիդ Ավետիսյանի խոսքով` հարթակն այս պահին որոշակի սահմանափակումների պատճառով չի կիրառվում:

Մասնակիցները միակարծիք են` Էլեկտրոնային ծանուցման համակարգ ունենալը 21-րդ դարում անհրաժեշտություն է: Կառավարությունում գործընթացը մեկնարկել է, քննարկվում են էլեկտրոնային ծանուցման տարբերակները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am