ՀՀ Սահմանա դրության 70-րդ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 17-ին տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստ` շարունակելու նախորդ նիստում ընդհատվածՀՀ մարդու իրավունքների ընտրության հետ կապված քննարկումները:
Թեկնածուների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները շարունակում էին պաշտպանելՀրանտ Խաչատրյանի թեկնածությունը, կոալիցիայի անդամ խմբակցությունները` ՀՀԿ-ն, ՀՀԴ-ն եւ «Օրինաց երկիրը»` Արմեն Հարություն յանի թեկնածությունը, իսկ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության ամեն մի անդամ քվեարկելու է իր խղճի ու համոզմունքի համաձայն:
Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ ժողովրդավարությունը գործընթաց է եւ հետեւողական աշխատանք է պահանջում. ժողովրդավարության գործոն է նաեւ փոխադարձ հարգանքն ու վստահությունը, այնինչ որոշ պատգամավորներ անպատասխանատու հայտարարություններ են անում ընտրությունը կեղծվելու մասին, ինչը մեր երկրի եւ նրա խորհրդարանի համար վարկաբեկիչ է: Պարոն Բաղդասարյանի գնահատմամբ` եւ առանձին, եւ խմբակցությունները ներկայացնող պատգամավորների ելույթներում հնչել են հստակ դիրքորոշումներ ըստ քաղաքական համոզմունքների, երկու թեկնածուներն էլ ունեն հեղինակություն, եւ բաց, թափանցիկ ընտրությամբ միայն պետք է որոշել հաղթողին. դա ժողովրդավարության անհրաժեշտ պայմանն է:
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը համաձայնեց, որ քաղաքական ամբիոնից քաղաքական հարցադրումներ կարելի է անել, բայց անիմաստ համարեց փոխադարձ մեղադրանքները: Նրա համոզմամբ` պետք է ապահովել լիարժեք եւ արդար մրցակցություն եւ արժանի ընտրություն:
Թեկնածուների եզրափակիչ ելույթները հակիրճ էին, քանի որ նախորդ նիստում նրանք արդեններկայացրել էին իրենց մոտեցումները: Երկուստեք գոհունակություն հայտնեցին շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրին, որ ընտրվելու դեպքում կարդարացնեն իրենց օգտին քվեարկողների եւ ժողովրդի սպասումները:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, որը ստորագրել էին հանձնաժողովի բոլոր անդամները, ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը` փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Հրանտ Խաչատրյանը ստացել էր 28 կողմ, 87 դեմ ձայն, Արմեն Հարությունյանը`87 կողմ, 28 դեմ,2 քվեաթերթիկ ճանաչվել էին անվավեր: Ազգային ժողովի որոշմամբ` Արմեն Հարությունյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
Սպառելով օրակարգը,Ազգային ժողովի արտահերթ նիստը ավարտեց աշխատանքները: