National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.04.2022
Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրված ֆինանսական համաձայնագրով հայկական կողմին տրամադրվելու է 116 միլիոն 400 հազար եվրո
1 / 2

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 4-ին` Բեռլինում:

Ըստ համաձայնագրի` Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով:

«Ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի արտահերթ նիստում:

Համաձայնագրով նախատեսվում է մինչեւ 3 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար:

40 միլիոն եվրո ֆինանսական օժանդակությունը տրամադրվելու է «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի եւ տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)»` Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում:

70 միլիոն եվրո ֆինանսական օժանդակությունն արտոնյալ պայմաններով նախատեսված է «Փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար:

3 միլիոն 400 հազար եվրո կտրամադրվի վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:

Համաձայնագրի շրջանակներում հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում` ըստ նախատեսված ծրագրերի:

Քննարկման ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը բարձրաձայնել է հարցադրումներ, որոնք առնչվել են վարկերի օգտագործման վերահսկողությանը, գումարների նպատակային տրամադրմանը, ԿԲ-ի կողմից վարկերի առեւտրային բանկերին տրամադրվող գումարների տոկոսադրույքներին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է որոշակի հարցեր ճշգրտելու համար կազմակերպել աշխատանքային քննարկում` Կենտրոնական դրամատան եւ շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:

Համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն:
 
 


04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am