National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
14.04.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստը
1 / 2

Ապրիլի 14-ին  Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը:

Ողջույնի  խոսքում Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջերս Ալմաթիում նշված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու կատարված աշխատանքը եւ նախանշելու հետագա զարգացման հեռանկարները: ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության:  Խորհրդարանի փոխնախագահի գնահատմամբ՝ վեհաժողովի շրջանակում հետագա համատեղ աշխատանքն ընթանալու է փոխըմբռնման եւ փոխլրացման մթնոլորտում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ուշադրության արժանանան արդիական խնդիրները եւ ընդհանրացվի ԱՊՀ մասնակից պետություններում գործող պրակտիկան:

Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացվել են ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am