Սուրբ Զատկի տոնի առթիվ ապրիլի 17-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի հետ կազմակերպել են համատեղ այց նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատություններ:
Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում եւ Խարբերդի մասնագիտացված մանկատանն օրենսդիրի եւ գործադիրի ներկայացուցիչները երեխաների հետ նշել են Սուրբ Հարության տոնը, շփվել նրանց հետ, հետաքրքրվել առօրյայով եւ ցանկություններով:
Հաստատությունների ղեկավարների հետ քննարկվել են մատուցվող ծառայությունների որակն ու դրանց բարելավմանն ուղղված առաջիկա անելիքները: