National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.04.2022
Քննարկվել է Կառավարության ներկայացրած արձանագրությունը` միտված անօրինական միգրացիայի դեմ պայքարին
1 / 3

Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրությամբ նախատեսվում են քաղաքացիների հետընդունման գործընթացի իրականացման մի շարք կանոններ:

Արձանագրությունը վավերացնելու մասին հարցը քննարկվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի արտահերթ նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով` սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, պետական սահմանային անցման կետերը, հաղորդակցության միջոցները, հետընդունման դիմումի հետ կապված ներկայացվող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում հարցազրույցների կազմակերպման կարգը, հետընդունման ենթակա անձի փոխադրման ժամանակ ներկայացվող փաստաթղթային պահանջները, տարանցման դիմումների ներկայացումը եւ մի շարք այլ հարցեր:

Ըստ զեկուցողի` փաստաթղթի ընդունումը կարեւոր նշանակություն կունենա երկկողմ միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացման, այդ թվում` անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը, կարեւորելով նախաձեռնությունը, հորդորել է կողմ քվեարկել:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am