National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.04.2022
«ԱԺ հաղորդակցության դպրոց» եւ «Ժամանակի կառավարում» դասընթացների մասնակիցները հավաստագրեր են ստացել
1 / 22

Ազգային ժողովը մշտապես կարեւորում է աշխատակազմի աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ստեղծվել է լավագույն միջազգային փորձի ու հմտությունների փոխանցման հարթակ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի միջեւ հարաբերությունների ընդլայնման շրջանակում շարունակվում է աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների անցկացումը՝ ՄՀԻ-ի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ:

Կազմակերպվել են մի շարք դասընթացներ:

«ԱԺ հաղորդակցության դպրոց» երկամսյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության աշխատակիցները: Իսկ «Ժամանակի կառավարում» երկօրյա դասընթացին մասնակցել է աշխատակազմի շուրջ 50 աշխատակից:

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ ՄՀԻ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դը Ուիթը դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ հավաստագրեր են  հանձնել աշխատակիցներին:

Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am