National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.02.2006
Օրհներգն ընտրելիս կարեւոր է հասարակական կարծիքը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 23-ի նիստում քննարկվեցին ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի, Մեխակ Մխիթարյանի եւ Հովհաննես Մարգարյանի  ներկայացրած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» երկու համանուն օրինագծերը:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ փետրվարի 22-ի խորհրդարանական լսումների ժամանակ հեղինակները համաձայնել են, հիմք ընդունելով ՀՀ կառավարությանտարբերակը, ներկայացնելմիասնական փաստաթուղթ: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրինագիծը` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուհամար:

ՀՀ կառավարության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` տեղեկացնելով, որ մինչեւ ծխախոտի արտաքին գովազդը արգելելու վերաբերյալ դրույթի ընդունումը գովազդ տեղադրող տնտեսավարող սուբյեկտները 2006 թվականի համար կնքել են պայմանագրեր: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ներկայացված նախագծով առաջարկվում է արտաքին գովազդի արգելման ժամկետ սահմանել 2006 թվականի հոկտեմբերի 1-ը: Առաջարկվում է նաեւ բարձրացնելարտաքին գովազդի տեղադրման տեղական տուրքի դրույքաչափը, ինչը համահունչ է ՀՀ տարածքում որդեգրված ծխախոտի օգտագործման դեմ պայքարի քաղաքականությանը: Հանձնաժողովը երաշխավորեց ներկայացված օրինագիծը`  առաջիկա քառօրյա նիստում1-ին եւ 2-րդ ընթերցմամբ քննարկելու համար:

Քննարկվեց նաեւհասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներումտարակարծությունների տեղիք տված օրհներգի եւ այն փոխելու հնարավորության հարցը: Պարզվեց, որ հանձնաժողովի անդամները նույնպես տարբերկարծիքներ ունեն.մեծ մասը նախապատվություն էր տալիս Արամ Խաչատրյանի «Մեր հայրենիքը» օրհներգին` առաջարկելով փոխել միայն բառերը, ոմանք հիշատակում էին Առնո Բաբաջանյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունը, հնչեց նաեւ կարծիք, որ հիմնը անփոփոխ խորհրդանիշ պետք է լինի, հակառակ դեպքում ցանկացած իշխանափոխության հետ վերանայվելով` կարող է դառնալ վտանգավոր ավանդույթ: Չնայած տարակարծություններին` հանձնաժողովականները մի հարցում համակարծիք էին. քննարկումներին պետք է մասնակից դարձնել հասարակությանը:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց դիմել հեռուստաընկերություններին` օրհներգի հետ կապված հեռուստահաղորդումներ կազմակերպելու եւ հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով:


14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am