National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.05.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց
1 / 2

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 2-ին գումարել է նիստ:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ, ըստ որոնց` հաստատվել են նորաստեղծ Հայաստան-Չեռնոգորիա եւ Հայաստան-Կատար բարեկամական խմբերի կազմերը :

Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, իսկ Հայաստան-Կատար բարեկամական խումբը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am