National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
1 / 5

Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի լավագույն բարեկամներին:

Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջեւ ամուր համագործակցության վկայությունն է:

Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանքներ է փոխանցել Սենատի նախագահ Ժերար Լարշեին` նշելով, որ երեսուն տարիների ընթացքում մեր երկրների միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական սերտ փոխգործակցություն:

Հանդիպմանը քննարկվել է բարեկամության խմբերի կարեւոր դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտությամբ է հիշել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործուն մասնակցությամբ 2020թ. 44-օրյա պատերազմի, 2020թ. հուլիսի հայ-ադրբեջանական սահմանային բախումներ հրահրելու վերաբերյալ մի շարք դատապարտող բանաձեւերի ընդունումը:

Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ:

Ֆրանսիական կողմը վերահաստատել է այդ հարցում իր գործուն աջակցությունը` հավելելով, որ երկրների մշակութային արժեքները համամարդկային ժառանգություն են:

Կողմերն անդրադարձել են 2021թ. նոյեմբերի 20-23-ին ՀՀ ԱԺ նախագահի` Ֆրանսիա կատարած այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Հանրապետության Սենատի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրին, ինչն էլ ավելի է խորացնում արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական եւ գործնական հարաբերությունները:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am