Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգինախագիծը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել են 12 օրինագծեր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 38 հարց, միջազգային 17 պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրկարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 27-ի ԱԺ նիստում: