National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
25.02.2006
«Բարեփոխումների համար կոնկրետ քայլեր են պետք»

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ-ի  ինստիտուտների տնօրեններ, ակադեմիկոսներ, օրակարգում ունենալով գիտության ոլորտի բարեփոխումների ծրագրի քննարկումը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշելով, որ հերթական նիստը նվիրված է գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը, ասաց, որ քննարկումների արդյունքում պետքէ ընդունել հայեցակարգ եւ իրականացնել մի ծրագիր, որի նպատակը գիտության զարգացումն է: Կարեւորվեց «Գիտության, գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն արժեքավոր ավանդույթներ եւ գիտության զարգացման գործում ներդրումունեցող կառույց է: Ըստ Արթուր Բաղդասարյանի` գիտական բարեփոխումների շնորհիվպետք է ունենանք երկրի զարգացմանը նպաստող համակարգ: Նշվեց, որ առանց մրցունակ գիտության հնարավոր չէ ունենալ մրցունակ երկիր եւ մրցունակ պետություն: Խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ ԱԺ-ը վճռականորեն դեմ է գիտական շենքերի մասնավորեցմանը` տեղեկացնելով, որ ԱԺ-ի Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որքան ցածր գներով են վաճառվել գիտաարտադրական մի շարք ձեռնարկություններ. 3 մլրդ. գնահատված «Օրբիտա»  գիտաարդյունաբերական համալիրը վաճառվել է 116 մլն. դրամով: ԱԺ նախագահը գտնում է, որ գիտության ոլորտում բարեփոխումները պետք է իրականացվենհայեցակարգի ընդունումից հետո: Խոսելով երիտասարդ գիտնականների պետական աջակցության մասին` պարոն Բաղդասարյանը նշեց, որկոնկրետ քայլեր իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ մեխանիզմներ: Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ վերջին շրջանում մամուլում եւ հանրային տարբեր լսարաններում աճել է գիտությանն առնչվող քննարկումների կազմակերպումը:

ՀՀ Աժ նախագահի խորհրդական, գիտնականների եւ առողջապահության խորհուրդների համակարգող Հենրիկ Բակունցը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների խորհրդի անդամները եւ ԱԺ պատգամավորներն այցելել են 33 գիտահետազոտական ինստիտուտներ եւ համոզվել, որ գիտության բնագավառում ստեղծված իրավիճակը կարելի է արտակարգ համարել, ուստի անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել`  գիտությունը կործանումից փրկելու համար: Խորհրդի համակարգող  Հենրիկ Բակունցը գիտական ոլորտի խնդիր է համարում ոչ բավարար ‎‎ ֆինանսավորումը, գիտնականների ոչ լիարժեք վարձատրությունը, գիտական հաստատություններում երիտասարդ կադրերի բացակայությունը, գիտական հաստատությունների իրավաբանական կարգավիճակի հստակեցումը, գիտության զարգացման ռազմավարական հայեցակարգի բացակայությունը: Պարոն Բակունցը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ ԳԱԱ-ում ստեղծվել է հանձնաժողով եւ աշխատանքային խումբ, որոնք ձեռնամուխ են եղել գիտության ոլորտի բարեփոխումների ծրագրի մշակմանը: Այդ գործընթացին մասնակցել են խորհրդի անդամներ, գիտնականներ, գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Նշվեց, որ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում հնչած առաջարկությունները փոխանցվել են աշխատանքային խմբին: Հենրիկ Բակունցն ասաց, որ ծրագիրը պատրաստ է,  կառավարությունը նախատեսում է այն քննարկել արդեն մայիսին:

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանը  ներկայացրեց գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի ծրագրային խնդիրները: Հայեցակարգի առանցքը գիտական աշխատողն է, նրա սոցիալական եւ աշխատանքային պայմանների խնդիրը: Ըստ նրա` գիտության զարգացման եւ պահպանման խթանը գիտնականների նորմալ սոցիալական եւ աշխատանքային պայմանների ապահովումն է:  Նրա կարծիքով` Հայաստանում ամենաանապահով սոցիալական խավը գիտական աշխատողն է: Նշվեց, որ գիտնականի աշխատավարձը 2006 թ. պետբյուջեով 27 հազար դրամ է սահմանված, այնինչ անգամ ստալինյան ռեժիմի, ցարի օրոք ամենաբարձր աշխատավարձն ստանում էր գիտությունների դոկտորը, 1,5 անգամ ավել նախարարներից, շրջկոմի քարտուղարներից, 4 անգամ ավել ուսուցիչներից: Այսօր գիտաշխատողը 10 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, քան նախարարը: Ակադեմիկոսի կարծիքով` պետության կողմից գիտնականները նման վերաբերմունքի երբեք չեն արժանացել: Հայեցակարգում ամրագրված է, որ 2007 թ. գիտնականների միջին աշխատավարձը պետք է պակաս չլինի բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:   «Դա էլ մեծ թիվ չէ, բայց գիտնականները գոնե իրենց վատ չեն զգա, որ հավասարվել են բժիշկներին, ուսուցիչներին եւ այլն»,-ասում է Էդվարդ Ղազարյանը: Անդրադառնալով աշխատանքային պայմանների բարելավմանը` կարեւորվեց գիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, գիտական սարքավորումների թարմացման, կոն ‎‎ ֆերանսների մասնակցության, գիտական կենտրոնների հետ շփումների հաստատման անհրաժեշտությունը: Տեղեկացվեց, որ վերջին 15 տարիներին պետությունը ոչ մի դրամ չի հատկացրել գիտական սարքավորումների վերազինման, արդիականացման համար. որոշ ինստիտուտներ ձեռք են բերել այս կամ այն գիտական սարքավորումը կամ նյութերը դրամաշնորհների կամ պետական նպատակային ծրագրերի միջոցով: Պարոն Ղազարյանը հավաստիացրեց, որ այսօր ԳԱԱ գիտական հիմնարկների, գիտական սարքավորումների 80 տոկոսը 10-12 տարվա վաղեմության է, մինչդեռ նորմալ երկրնե րում գիտական սարքավորումները 5-6 տարվա վաղեմության են: Այդ առումով հայեցակարգում ամրագրված է, որ պետությունը պարտավոր է գիտական սարքավորումների  զարգացման ներդրումային ծրագիր ունենալ: Առանց այդ խնդրի լուծման հնարավոր չէ լուրջ ակնկալիքներ ունենալ գիտությունից: Հայեցակարգի համաձայն` պետությունը պետք է երիտասարդ գիտնականների հիմնադրամ ունենա, որի նպատակը պետք է լինի մրցութային հիմունքներով ամենաշնորհալի գիտնականներին բարձր աշխատավարձով աշխատանքով ապահովելը գիտական հիմնարկներում: Հայաստանում գիտությունների թեկնածու դարձած շուրջ 500 երիտասարդներ աշխատում են եվրոպական հզոր գիտական կենտրոններում: Ակադեմիկոսը գտնում է, որ նրանց հետ կապը կտրվել է, այնինչ նրանք Հայաստանից դուրս գտնվելով անգամ` կարող էին մեծ օգուտ տալ իրենց երկրին: Հայեցակարգում կարեւորվել է նաեւ գիտության եւ կրթության ինտեգրման խորացումը, գիտության եւ արտադրության կապի զարգացումը, այն է`  ինովացիոն քաղաքականությունը, որը ենթադրում էնոր գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացում: Ըստ պարոն Ղազարյանի` խնդիրը բազմակողմանի, համալիր մոտեցումների կարիք ունի, եւ գիտությունը առանց պետության, մասնավոր սեկտորի ներգրավման չի կարող լուծել այն: Էդվարդ Ղազարյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը դեռ քննարկվելու է կրթության եւ գիտության նախարարությունում, այնուհետեւ ներկայացվելու է կառավարության քննարկմանը: Հայեցակարգի ընդունումից հետո կառավարությունը նախատեսում է քննարկել գիտության ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Նշվեց, որ հայեցակարգին ու ծրագրին համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխությունների անհրաժեշտություն կլինի: Ակադեմիկոսի  մոտավոր հաշվարկներով` պետք է 4-5 մլրդ դրամով ավելանան գիտությանը հատկացվող գումարները, այլապես հայեցակարգն էլ փրկություն չէ:

Հայկական պետական Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը նշեց, որ առաջնահերթ է ինովացիոն տնտեսության զարգացումը` եվրոպական արդյունաբերական բազայի հիման վրա: Ըստ նրա` Հայաստանի պետական եւ մասնավոր ներդրումները պետք է աճեն եվրոպականին համաքայլ: Պարոն Սարգսյանը կարեւորեց մասնավոր սեկտորի խթանումը հարկային փոփոխությունների միջոցով, իսկ կրթական եւ գիտական համակարգերի միասնականացման հարցում`  հետազոտական աշխատուժի շուկայի զարգացումը: Ըստ նրա` պետք է հետեւել ընդհանուր լիսաբոնյան ծրագիր ստեղծելու Եվրոպայի առաջարկին:

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի դիտարկմամբ` գիտությունը ստրատեգիական նշանակություն ունի:

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով` գիտության ոլորտում անհրաժեշտ է ինվենտարիզացիա կատարել, այսինքն դիտարկել, թե ի՞նչ ավանդույթներ կան, ի՞նչ մասնագետների կարիք ունի ոլորտը եւ այլն: Պարոն Մարտիրոսյանն անդրադարձավ վարկային ծրագրի մշակման, գիտական արդյունքների ներդրման, գիտակրթական կենտրոնների ստեղծման հարցերին: «Մեր հավակնությունները այսօր չեն համապատասխանում մեր հնարավորություններին»-, գ տնում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, անդրադառնալով հայագիտության խնդիրներին, նշեց, որ գլոբալացվող աշխարհում չանտեսվելու համար` անհրաժեշտ է պահպանել հայ ժողովրդի պատմամշակութային արժեքները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի ընդունումից հետո գործողությունների հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ պետք է մշակել վարկային հստակ ծրագիր, գիտության բնագավառում իրականացնել գույքագրում: Անսալով գիտնականներին հուզող` գիտական հիմնարկների վաճառքի հիմնահարցին`  խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ օրենքը արգելում է գիտական հաստատությունների օտարումը: Ըստ պարոն Բաղդասարյանի` ակտիվ նախաձեռնողական քաղաքականությունը կնպաստի համակարգի բարեփոխմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am