National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.05.2022
Նախատեսվում է թեթեւացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը
1 / 1

Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված, ինչը չի կարող չանդրադառնալ գործերի քննության որակի վրա. հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, այն կառավարելի դարձնելու միջոցով կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների նախաքննությունը պատշաճ եւ որակով իրականացնելու նպատակով: «Ըստ էության` Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են գործող օրենսգրքին: Նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու առաջիկա հուլիսի 1-ից:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն ԱԺ առաջիկա հերթական նիստերում կքննարկվի հատուկ ընթացակարգով. երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հայկ Ցիրունյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

 Նշվել է, որ այն հնարավորություն կտա գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու (ինչպես գործող օրենսդրությամբ), այլ նաեւ բնակելի տների դեպքում:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am