National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.05.2022
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. Անուշ Բեղլոյան
1 / 4

Կարեւորում եմ հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս մասին ասել է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում:

Քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կողմերը խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կարեւորել երկարաժամկետ խաղաղության հաստատումը: Անդրադարձ է եղել մեր երկրի ներքաղաքական իրադրությանը: Անուշ Բեղլոյանի գնահատմամբ` Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է:

Հյուրը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով. երկուստեք կարեւորվել է կողմերի միջեւ ուղիղ երկխոսության փաստը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am