ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որում Ալիեւն ասել էր, որ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները: Պատգամավորը ներկայացրել է տարբեր շրջանակներից հնչող հարցերն ու ճշգրտել, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի առաջարկած 6 սկզբունքները դուրս են մղվելու ընդհանուր օրակարգից: Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է նաեւ, թե ե՞րբ են մեկնարկելու բանակցությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: