National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.06.2022
Վահան Նարիբեկյանը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի 2021 թ. ծախսերն ու կատարողական ցուցանիշները
1 / 2

2021 թ. բյուջետային հատկացումներին եւ դրանց կատարողականներին անդրադարձ է եղել հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ խորհրդարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը:

«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6,090,276,800 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային վերաբաշխումներ: ՀՀ Ազգային ժողովը 2021թ. հատկացումների հաշվին Կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել շուրջ 622,085,200 դրամ՝ գործադիրի կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:

Արդյունքում՝ Ազգային ժողովի ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 5,468,191,600 դրամ, դրամարկղային ծախսը` 5,397,693,800 դրամ: Բյուջեն կատարվել է 98,7 տոկոսով: Ճշտված բյուջեի եւ դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 70,497,800 դրամ, որը եւս փոխանցվել է պետական բյուջե:

«ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» ծրագրի գծով 2021թ. ճշտված բյուջեն կազմել է 5,038,871,500 դրամ, դրամարկղային ծախսը՝ 4,971,954,000 դրամ, բյուջեն կատարվել է 98.7 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում տնտեսվել է 66,917,500 դրամ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» ծրագրի գծով  ճշտված բյուջեն կազմել է 181,932,000 դրամ, իսկ դրամարկղային ծախսը՝ 181,884,000 դրամ: Բյուջեն կատարվել է 99.9 տոկոսով:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» ծրագրով ճշտված բյուջեն կազմել է 590,600 դրամ, դրամարկղային ծախսը՝ 360,000 դրամ: Վերապատրաստվել է 37 պետական ծառայող, բյուջեն կատարվել է 61 տոկոսով: Ծախսերը կատարվել են փաստացի վերապատրաստված պետական ծառայողների թվին համապատասխան, որի արդյունքում տնտեսվել է 230,600 դրամ:

«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 36,219,000 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 35,692,500 դրամ: Բյուջեն կատարվել է 98 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 526,000 դրամ:

«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» ծրագրով 2021թ. ճշտված բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է 120,578,000 դրամ՝ ՀՀ Ազգային ժողովի շենք-շինությունների ջեռուցման համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Նշված միջոցառման դրամարկղային ծախսը կազմել 117,813,300 դրամ կամ բյուջեն կատարվել է 98 տոկոսով:

Վահան Նարիբեկյանը տեղեկացրել է, որ ԱԺ շենք-շինությունների ջեռուցման համակարգի հիմնանորոգման, խորհրդարանի ցանկապատի վերանորոգման, ԱԺ ավտոտնտեսության նկուղային արհեստանոցի եւ հարակից տարածքների նորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է տեսահսկող համակարգ: Վերանորոգվել են վարչական շենքի մուտքի եւ միջանցքների դռները, ԱԺ Բաղրամյան անցակետն ու քաղաքացիների ընդունելության սրահը:

ԱԺ վարչական շենքի ներքին լուսավորման սարքերը փոխարինվել են նոր էներգախնայող լամպերով: 2021 թ. 10 մեքենայով կրճատվել է ավտոպարկը, 2022 թ. նախատեսվում է 4-10 մեքենայի կրճատում: 16 տոկոսով վառելիքի խնայողություն է եղել՝ շուրջ 9 մլն դրամով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն առանձնացրել է աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված համագործակցությունը միջազգային կառույցների հետ: ՄԱԶԾ «Ժամանակակից Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում իրականացվում են համապարփակ եւ կարեւոր ծրագրեր, որոնք կրում են շարունակական բնույթ: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համագործակցությամբ հանձնաժողովների եւ աշխատակազմի աշխատակիցների համար հաղորդակցության ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարներ են անցկացվում: Կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ ԱԺ աշխատակազմը մշակել եւ ներկայացրել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ֆինանսավորմամբ Ազգային ժողովում նորավարտ մասնագետներն իրենց աշխատանքային պրակտիկան են անցնում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am