ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի պատասխանը
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին
Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերի բարբարոսական ոչնչացման առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել էր ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին` կոչ անելով կանխել միջնադարյան պատմական հուշարձանների ոչնչացումը:
Արձագանքելով նամակին` ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը նշել է, որ ԵԽ-ն մեծ կարեւորություն է տալիս մշակութային ժառանգության պահպահմանը եւ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման վերաբերյալ դրդել է Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ անել եւ առաջիկայում ԵԽ քարտուղարությունը տարածաշրջան կուղարկի այդ առաքելության անդամներին: