National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք ոլորտներ կանոնակարգող նախաձեռնություններ
1 / 4

Ազգային ժողովը հունիսի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:

Գործող կարգավորումներով որոշակի վարչական վարույթների ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկանալու եւ մասնակից լինելու իր մասով նշանակված վարչական վարույթներին, ու առանց իր ներկայության չի կարող գործընթացը տեղի ունենալ: Մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձինք փորձում են չլինել ծանուցված: Այս խնդրի մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր եւ Միքայել Թումասյանի հեղինակած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս:

Առաջարկվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ տվյալ ծանուցումը տեղադրել նաեւ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն անձն այլեւս կհամարվի պատշաճ ծանուցված:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջին ընթերցումից հետո իրավական տեխնիկային առնչվող փոփոխություն է կատարվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումը վերաբերում էր վարչական վարույթի հարուցման փուլին: Փոփոխության արդյունքում կարգավորումը վերաբերելու է ոչ միայն այդ փուլին, այլ նաեւ ընթացքին եւ եզրափակիչ փուլերին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Արտակ Դավթյանը՝ նշելով, որ գործող օրենսդրությունն ունի ծանուցման խնդիր: Առաջարկվող կարգավորումը վերաբերելու է այն անձանց, որոնք փոստային ծանուցում չեն ստանում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ նախագծի ընդունման պարագայում պետական կամ ՏԻՄ բյուջեներում կարող է նաեւ ծախսերի նվազեցում նախատեսվել:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ միայն փոստային ծառայության միջոցով հնարավոր չէ ունենալ կատարելագործված ծանուցումների համակարգ: Նրա խոսքով՝ պետություն եւ քաղաքացի հարաբերությունները պետք է լինեն էլեկտրոնային:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգիրք» , « «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , « «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ  կից ներկայացված օրինագծերի փաթեթները, պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած « ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» , Կառավարության ներկայացրած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,   « ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:


03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am