National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2022
Օրենսդրական փոփոխությամբ՝ ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը
1 / 3

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության   ապահովման ոլորտում որդեգրել է մի քաղաքականություն, որի համաձայն՝ առաջնահերթությունը տրվում է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու եւ խախտում չկատարելու տրամաբանությանը. ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը: Ըստ հեղինակների՝ անհամաչափ  է օրենսգրքում ամրագրված այն դրույթը, որը տուգանքներ է սահմանում առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա վարելու համար: Մասնավորապես, 129.2 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասով նախատեսված է, որ ԱՊՊԱ չունեցող  անձը յուրաքանչյուր 10 օրվա համար  պետք է տուգանվի 5.000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան տարին 100 հազար դրամը: Սա նշանակում է, որ  ԱՊՊԱ չունեցող անձը տարվա մեջ 20 անգամ կարող է տուգանվել: Անհամաչափ համարելով այս կագավորումը՝  հեղինակներն առաջարկում են կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱՊՊԱ չունեցող անձանց  տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը: Այդ նպատակով  հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ամրագրել, որ այդպիսի  վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի  կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում, եթե վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին  ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր): Սա նշանակում է, որ տվյալ անձը կտուգանվի ընդամենը 25 հազար դրամի չափով, եթե 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիր:

Հարակից զեկույցում Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ դրական է նաեւ Ոստիկանության տեսակետը: Զեկուցողը կարեւորել է նախագծի ընդունումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am