Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է «Հայկական ավիաուղիներ» լուծարված կազմակերպության հաշմանդամություն ունեցող օդաչուների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, որոնք զրկվել են վնասի հատուցման ամենամսյա վճարներից: Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է՝ խնդիրը լուծելու ուղղությամբ կատարվող աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ սերտորեն համագործակցում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է, եւ Կառավարության կողմից որոշակի քայլեր են արվում այդ մարդկանց իրավունքների պաշտպանության համար:
Մանրամասները՝ տեսանյութում: