National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
15.06.2022
Հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերանայում լինի. Բաբկեն Թունյան
1 / 1

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է վերջին շրջանում դրամի զգալի արժեւորմամբ: Նրա խոսքով` տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021 թ. համեմատ` 20 տոկոսով: Պատգամավորը հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ այս հանգամանքն ազդի էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վրա` դրանք վերանայելու առումով:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով` սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, եւ հայկական դրամի արժեւորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի:

«Վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,- ասել է փոխվարչապետը:

Մանրամասները` տեսանյութում: