National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.06.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հրավերով Հայաստանում է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը
1 / 8

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:

Այցի շրջանակում հունիսի 15-ին խորհրդարանում պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման հարցում:

Հյուրերը հետաքրքրվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով, ծանոթացել հետպատերազմյան իրավիճակին, այդ ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներին:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին եւ կարեւորել են դրանց լուծման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման կարեւորությունը:

ԱԺ պատգամավորները համոզմունք են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձեւաչափը:

Հայ խորհրդարանականները բարձրացրել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը՝ ակնկալելով կառույցի աջակցությունը:

Մարգարետա Սեդերֆելտը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am