National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.07.2022
Քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը
1 / 4

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազորող նորմեր արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար:

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Վերոնշյալ հանձնարարականի հիման վրա տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից տեսչական մարմինների հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Արդյունքում վեր են հանվել Կառավարության մի շարք որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են:

Հիմնական զեկուցողի հավաստմամբ` Ազգային ժողովի աշխատակազմից ստացվել են առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն, այն քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am