Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Բեռլին այցի շրջանակում բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանն այցելել են Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքեի, գործադիր տնօրեն Ուրլիխ Ռոզենաուի եւ գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի հետ:
Պատգամավորներին հանգամանալից ներկայացվել են Լեփսիուսի կյանքի եւ գործունեության արժեքավոր դրվագներ: Բարեկամության խմբի անդամները քննարկել են տուն-թանգարանի գործունեության եւ առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր: Ընդգծվել է տուն-թանգարանի կարեւորությունը հայ-գերմանական հարաբերությունների կայացման գործում: