National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.07.2022
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական եւ կարեւոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար
1 / 7

Օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում, դիտարկվել են բազմաթիվ առաջարկություններ: Մի շարք հարցերի, այդ թվում՝ ԶՈւ-ի եւ նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք ՌԴ գործընկերների հետ. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ հավելել, որ նախագծերի փաթեթով դրվում է ԶՈւ-ի եւ նախարարության ուղղահայաց կառավարման հիմքը:

««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում:

Առաջարկվում է «Պաշտպանության մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոշում է ընդունում Հայաստանի տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին: Սահմանադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հայտարարում է ռազմական դրություն, Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում՝ լուծում է պատերազմ հայտարարելու հարցը»:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ հստակեցվում է ԶՈւ գլխավոր շտաբի եւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը: Ղեկավարման ուղղահայաց համակարգի բարելավման եւ ԶՈւ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր՝ ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում:

Նշվել է նաեւ, որ փաթեթով հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները եւս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտադրել է ԶՈւ-ի եւ ՊՆ-ի ուղղահայաց ղեկավարման անհրաժեշտությունը: ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ էականորեն կբարձրանա մեր երկրի պաշտպանունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական եւ կարեւոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am